
Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22%-ով
Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել է, որ Իրանից գազի արտահանման ծավալներն աճել են, գրում է ParsToday-ը։
Իրանի գազի ազգային ընկերության պաշտոնյաներից Մուհամմեդռեզա Ջոլայն ասել է, որ դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալը վերջին վեց ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 22 տոկոսով։
Նշելով, որ ընկերությունը պատրաստ է այս ձմեռ գազի անխափան մատակարարմանը, նա հավելել է, որ ընկերությունն արդյունավետ պայմանավորվածություններ ունի այս ձմեռ գազի արդյունահանման, փոխանցման և բաշխման վերաբերյալ, հույս հայտնելով, որ այս տարի քաղաքացիների համար գազի մատակարարման խնդիր չի լառաջանա:
Իրանը գազի խոշորագույն արտադրողներից մեկն է աշխարհում և Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) հիմնադիրներից մեկը։