«Հրապարակ». Ասֆալտ փռող իշխանությունը որոշել է իր չնչին «առավելությունը» տոնով ամրագրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները հետպատերազմական հրատապ նախաձեռնությամբ են հանդես եկել։ Հանրային քննարկման են ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են հայկական տոնացույցը համալրել ևս մեկ տոնով՝ հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշել Հայաստանի Հանրապետությունում որպես ճանապարհաշինարարի օր։
«Կարևորելով ճանապարհային ոլորտում ընդգրկված ճանապարհների նախագծում, տեխնիկական հսկողություն, շինարարություն և պահպանում իրականացնող կազմակերպությունների պրոֆեսիոնալիզմը և կարևորագույն դերը ճանապարհաշինական ոլորտում իրականացվող ծրագրերում՝ յուրաքանչյուր տարի Ճանապարհաշինարարի օրը անդրադարձ կկատարվի ոլորտում իրականացված բարեփոխումներին և ձեռքբերումներին։
Այդ նպատակով կազմակերպվող միջոցառումների շրջանակներում նպատակահարմար է տոնը նշել «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» հուշարձանի տարածքում, որը կխորհրդանշի ճանապարհաշինարարի դերն ու կարևորությունը։
Հուշարձանը գտնվում է Մ-4, Երևան-Սևան-Իջևան–Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում, որն ամբողջությամբ վերականգնվել և բարեկարգվել է վերջերս»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Փաստորեն, ասֆալտ փռող իշխանությունը որոշել է իր այս չնչին «առավելությունը» տոնով էլ ամրագրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա