«Հրապարակ». ՔՊ-ում «մանթրաժ» են որոշ համայնքներում ընտրությունների արդյունքներից
«Հրապարակ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում «մանթրաժ» են որոշ համայնքներում ընտրությունների արդյունքներից, քանի որ կասկած չունեին, որ բացարձակ հաղթանակ են տանելու Չարենցավանում, Բերդում, Ալավերդիում: Նշենք, որ ընտրական գործընթացին ներգրավվել էին ոչ միայն ՀՀԿ-ի նախկին բոլոր «տասովշչիկները», այլ նաև քրեական հեղինակություններ, ովքեր ամեն ինչ արել են, որ ՔՊ-ն հաղթի: Ու թեև ծանր են տարել պարտությունները, սակայն իրենց մխիթարում են Սիսիանում գրանցած բարձր արդյունքներով։
Իշխող ուժի համար առաջնայինը Սիսիանն է եղել, որտեղ 8 մանդատ վերցնելն առաջիկայում փորձելու են իբրև քարոզչական դրոշակ օգտագործել` այն համատեքստում, որ չնայած թուրքը հասել է Սիսիան, նստած է Իշխանասարում, բայց ժողովուրդն իրենց նախընտրել է նախկիններից։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն Սիսիանում թեպետ «50+1» չի հավաքել, բայց ձայներով առաջին տեղում է։ Իսկ Սիսիանի համայնքապետի ընտրությունը կախված է 1 ձայնից և «Ապրելու երկիր» կուսակցությունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա