Եթե մարդն ամսական 75 հազար դրամով է աշխատում, նշանակում է նա կրթություն չի ստացել. Նիկոլ Փաշինյան
«Մեր երազանքն այն չէ, որ մարդիկ աշխատեն մեկ ամիս և 75 հազար դրամ ստանան, ընդհակառակը՝ այն հակասում է մեր պատկերացումներին»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ նվազագույն աշխատավարձը 68 հազարից 75 հազար դրամ դարձնելու չզեկուցվող օրինագծին անդրադառնալով:
Նրա խոսքով՝ իր առանձնացրած ռազմավարական երք առաջնահերթություններից մեկը՝ կրթությունը, այն մասին է, որ մարդը ստիպված չլինի ամիսը 75 հազար դրամով աշխատել:
«Եթե մարդն ամիսը 75.000 դրամ աշխատավարձով է աշխատում՝ եկեք հասկանանք, թե դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել, ուրիշ բան չի նշանակում: Ընդ որում, բարձրագույն կրթության մասին չէ միայն խոսքը, այլև՝ մասնագիտական»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ասաց, որ կարող են լինել դեպքեր, երբ մարդն աշխատունակ չէ, բայց չի ցանկանում նման մասնավոր դեպքերին անդրադառնալ:
«Սա ակնհայտ պարզ արձանագրում է, որը շատ հաճախ չի արվում: Էլի արձանագրենք, եթե մարդը 75 հազար դրամով մեկ ամիս աշխատում է, կամ աշխատանք չունի Հայաստանում, այն ընդամենը մի բան է նշանակում՝ նա կրթություն չի ստացել, ուրիշ որևէ բան չի նշանակում»,-կրկնեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե մարդն այդ գումարով է աշխատում կա՛մ պատշաճ կրթություն չի ստացել, կա՛մ ստացած որակավորումն այսօր այն չէ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այն մարդիկ, որոնք ասում են, որ իրենց երեխաները բարձրագույն կրթության երկու դիպլոմով աշխատանք չեն գտնում, ապա այն նշանակում է, որ որակյալ կրթություն չեն ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Քաղտեխնոլոգը՝ Փաշինյանին. Նախագահների հետ բանակցիր միայն այդ հարցի շուրջ և հեռացիր
- Փաշինյանի առաջնահերթությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան