Սեպտեմբերի 30-ին կստորագրվեն Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքներ մտնելու մասին պայմանագրերը
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վաղը Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում, ժամը 15:00-ին տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության կազմ նոր տարածքների մուտքի մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։ Այս միջոցառմանը նախագահ Պուտինի ծավալուն ելույթը կլինի»,- ասել է Պեսկովը։
Նա մանրամասնել է, որ Կրեմլում կայանալիք արարողության ժամանակ համաձայնագրերը կստորագրվեն բոլոր չորս տարածքների հետ, որտեղ հանրաքվեներ են անցկացվել։
Պեսկովը հավելել է, որ Պուտինը արարողության շրջանակներում Կրեմլում կհանդիպի Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարների հետ։
Հիշեցնենք, որ այդ մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին