Ադրբեջանցիների կողմից զբաղեցրած դիրքերում հայ զինծառայողների մարմիններ կան․ ԳՇ պետի տեղակալ
«Ադրբեջանի «մարդասիրական» լոզունգով ԶՈՒ-երը դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, առանց ամաչելու հաշվեհարդար են տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով վարվել են զոհվածների մարմինների հետ, առավել ևս՝ կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ։ Իրենք իսկ նկարել են ու տարածել սոցիալական ցանցերով»,- դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը՝ հավելելով․
«Մեզ համար պարզ է, թե ով է մեր առջև կանգնած և ում հետ գործ ունենք՝ ռազմական տեսանկյունից»
Նա նաև հավաստիացրեց, որ ՀՀ ԶՈՒ-երն ամեն ինչ անելու է՝ կասեցնելու հակառակորդի առաջխաղացումը և ապահովելու ազգաբնակչության անվտանգ կյանքը։
ԳՇ պետի փոխանցմամբ՝ ներկա պահին իրավիճակը հանդարտ է։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին անհետ կորած զինծառայողներից, մասնավոևապես ՝ Վերին Շորժայի դիրքերից մեկում զինծառայողների մարմիններ կան, ի՞նչ գործողություններ է ՊՆ-ն նախատեսում։
«Ձեր հարցադրումը միանշանակ ճիշտ է։ Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են։ Այսօր մենք իսկապես գիտենք, որ դիակներ ունենք մեր ընկերների, ինչը մեր ամենացավոտ տեղն է։ Հայրենիքին կյանքը տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին»,- ասաց ԳՇ պետի տեղակալը՝ հավելելով․
«Այն պայմաններում, որ Ադրբեջանը խոստացավ, նույնիսկ, հայտարարել էր իբրև հումանիտար զինադադար, ինչը նախատեսում է վիրավորների և աճյունների դուրսբերում, մեր փորձերին՝ դուրս բերելու մեր զոհված ընկերների աճյունները, հակառակորդի կողմից ընդհատվեցին կրակի ուժեղ ազդեցությամբ , ինչպես նաև հայտարարությամբ, որ ադրբեջանական կողմը կվերացնի մեր զոհված զինծառայողների մարմինները»։
Հարցին,թե մոտավոր քանի զինծառայողի մարմնի մասին է խոսքը, Մարտիկյանը դժվարացավ թիվ նշել, միայն ասաց․
«Մենք գիտենք այն մարմինների տեղը, որոնք անմիջական դիրքերում են, անմիջական դիրքերի մոտակայքում են, բայց, ցավոք սրտի, այդ դիրքերը զբաղեցված են ադրբեջանցիների կողմից»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին