Քաղաքական 12:10 29/09/2022 Հայաստան

Արման Ղուկասյան. ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու օրակարգն արհեստական է

«Հայաստանում վերջին շրջանում կրկին ակտիվ քննարկումներ են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության շուրջ։ Այս ամենը կապված է հայ-ադրբեջանական սահմանին վերջերս սրված իրավիճակի հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի նախագահ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, տարածվող տեղեկատվական հոսքերը հաճախ ուղեկցվում են մանիպուլյացիաներով, ինչի հետևանքով էլ գեներացվում են հակառուսական տրամադրություններ։

«Ասում են,  Ռուսաստանը ոչ մի կերպ չարձագանքեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմանը։ Նույնիսկ երբ Հռոմի պապը հայտարարեց, որ հենց Ռուսաստանն է առանցքային դեր խաղացել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների կասեցման գործում, շատերը շարունակեցին իրենց ապակառուցողական հռետորաբանությունը։ Ակնհայտ է, որ արտաքին արևմտյան ուժերը ակտիվորեն աջակցում են Հայաստանի ներսում այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք դեմ են հայ-ռուսական հարաբերություններին և ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությանը»,-ասել է նա։

Ղուկասյանի կարծիքով, այդ ուժերի կողմից արհեստական օրակարգ է ձևավորվում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ, սակայն հասարակական մակարդակով նման քննարկումներ չկան։

«Ակտիվորեն տարածվում է միակողմանի տեղեկատվություն ոչ միայն արևմտամետ ալիքներով, այլև պաշտոնական իշխանամետ ռեսուրսների կողմից։ Բացի այդ,  սեպտեմբերի 17-ին և 18-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի Հայաստան կատարած այցի կապակցությամբ անցկացվել են երախտագիտության ակցիաներ, իբր ամերիկացիներն են դադարեցրել ռազմական գործողությունները։ Տեղի են ունեցել ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով ակցիաներ, որոնց մասնակցել են նաև «Տապան» նախագծի ներկայացուցիչները, որը ֆինանսավորվում է ռուս գործարար Միխայիլ Խոդորկովսկու կողմից»,-մանրամասնել է ակումբի նախագահը՝ հիշեցնելով, որ Փելոսիի այցը նախատեսված էր Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից շատ առաջ, այցը որևէ կերպ պայմանավորված չէր էսկալացիայով, ինչպես ներկայացրեցին ոմանք։

Ղուկասյանի համոզմամբ,  ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Հայաստանի բարեկեցությունն ու անվտանգությունն է, այլ տարածաշրջանից ռուսական շահերի դուրս մղումը։

«Փելոսին Երևանում հայտարարեց, որ եթե հայերը դժգոհ են ՀԱՊԿ-ից, ապա պետք է ընտրություն կատարեն, այսինքն՝ դուրս գան ՀԱՊԿ-ից, թե ոչ, ինչը կոռեկտ չէ։ Շատ արևմտամետներ չեն խոսում այն մասին, որ ԱՄՆ-ն այս  տարածաշրջանում արդեն ունի դաշնակից ի դեմս Թուրքիայի, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Ինչպե՞ս է ԱՄՆ-ն զինելու Հայաստանին իր դաշնակցի դեմ, ինչպես է ԱՄՆ-ն տեղակայելու ՆԱՏՕ-ի բազաները Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի փոխարեն։ Գյումրիում այսօր 102-րդ ռուսական ռազմաբազան է, իսկ Ղարաբաղում իրենց առաքելությունն իրականացնում են ռուս խաղաղապահները։ Հայաստանը չմտածված գործողությունների արդյունքում կարող է կրկին դեմ առ դեմ հայտնվել թուրքական սպառնալիքին»,-նշել է նա՝ ավելացնելով, որ Թուրքիան անմիջապես կօգտվի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու Հայաստանի «անհեռատես որոշումից»։

Ղուկասյանի խոսքով, Հայաստանում արևմտամետ շրջանակների հովանավորներն ուզում են տպավորություն ստեղծել, որ  երկրում ակտիվորեն աճում են հակառուսական տրամադրությունները, սակայն  այդպես չէ։

«Քիչ քաղաքացիներ են հավատում, որ Արևմուտքը կարող է Ռուսաստանի այլընտրանքը դառնալ Հայաստանի համար, նրանք սթափ են գնահատում իրավիճակը։ Հայաստանում հակառուսական քարոզչության իրական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, բայց դրանից կտուժի միայն Հայաստանը»,- կարծում է Արման Ղուկասյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}