ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից. news.am
Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը news.am-ի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Հայաստանին զենքի վաճառքի մասին լուրերին, ասաց․
«Չեմ կարող մեկնաբանել, ես ևս անկանկալի եկա այդ նորությունը լսելով»։
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզ այցելությանն, ապա դեսպանն ասաց․
«Ես և իմ գործընկերներն ականատես եղանք այն ավերվածություններին, որ տեղի էին ունեցել։ Մեր դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել և հրապարակայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որտեղ մեր ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցի ռազմական գործողություններն ու պահպանի հրադադարը» ։
Դեսպանն շեշտեց՝ իրենց դիրքորոշնումն աներկբա է և հստակ։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ չգիտես ինչի ոգևորվել են Հնդկաստանից առնելիք զենքով․ փորձագետ
- Մովսես Հակոբյան. Նախկինում Ռուսաստանը մեզ ձրի զենք էլ է տվել
- The Economic Times. Հնդկաստանն առաջիկա ամիսներին զենք կմատակարարի Հայաստանին. Գործարքը կնքված է