Տոյվո Կլաար. Անվտանգություն հնարավոր է միայն սահմանները հարգելու դեպքում, խաղաղություն չի կարող պարտադրվել
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հերթական սադրանքին՝ ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը ու կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։
«Կրկին հաղորդագրություններ եղան երեք հայ զինծառայողների զոհվելու և մեկ ադրբեջանցի վիրավորի մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհերը բորբոքում են ատելությունն ու անկայունությունը: Անվտանգությունը իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվում են, իսկ զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորության վրա: Խաղաղություն չի կարող պարտադրվել»,- գրել է նա Թվիթերի միկրոբլոգում։
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանի սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում». ԱԳՆ
- Ադրբեջանական «սադրանքի» հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ
- Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում