Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով միայն Սոթքում վնասվել է 148 բնակելի տուն
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այս պահին Սոթքում են, որտեղ նրանց ներկայացվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նրանց ուղեկցում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը հայտնել է, որ միայն Սոթքում վնասվել է 148 բնակելի տուն։
Սա փաստում է, որ Ադրբեջանը թիրախավորել է հենց քաղաքացիական ենթակառուցվածքները:
Սեպտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության համաձայն, Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:
Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինված ուժերի համառ և հերոսական դիմադրության և միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Ջերմուկում դիմավորում են շրջափակումից դուրս եկած զինվորներին. «Հրապարակ»
- Սոթքում նաև գազատարն է վնասվել. Վարդենիսի փոխհամայնքապետ
- ԶՈւ ԳՇ պետ. Վախենալու, հուսահատվելու որևէ բան չկա
- ԶՈւ ԳՇ պետ. Ադրբեջանցի զինծառայողները կտրել են հայ կին զինծառայողի ոտքերը, մատերը
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
- Սոթքում Ադրբեջանի ԶՈւ կողմից օտարերկրյա և տեղացի լրագրողներին թիրախավորելն անընդունելի է. ԱԳՆ
- Սոթքում թշնամու հրետակոծության հետևանքով այրվում է տուն
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Սահմանամերձ Սոթքը 14 առաջին դասարանցի ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան