Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը Կաննի փառատոնում մրցանակի է արժանացել
Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը Կաննի համաշխարհային կինոփառատոնում (Cannes World Film Festival) հաղթող է ճանաչվել և արժանացել «Լավագույն մարդասիրական ֆիլմ» մրցանակին: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։
Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից:
Ֆիլմի սցենարիստն է Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը:
Սա պատմություն է փրկվածների մասին: Նաև պատմություն այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ, իսպառ ոչնչացումից փրկվեցին քրիստոնյա ժողովուրդների բեկորներ:
Մարդկային կյանքերի փրկությունն էր նրանց առաքելությունը: Ամերիկացի գրող-ցեղասպանագետը, այլ անկախ հետազոտողներ, բացահայտում են 20-րդ դարասկզբին, Օսմանյան կայսրությունում (ներկայիս Թուրքիայում) իրականացված ցեղասպանությունների և ամերիկացի մարդասերների կողմից կազմակերպված օգնության մանրամասները:
Հարակից հրապարակումներ`
- «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հերթական հաջողությունն է արձանագրել
- «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթանակ է արձանագրել միջազգային ասպարեզում