ԵՄ-ն դատապարտել է Բելառուսի նախագահի այցն Աբխազիա
ԵՄ-ն խստորեն դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Աբխազիա, այն համարում է միջազգային իրավունքի խախտում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին ասել է միության արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն։
Չորեքշաբթի Լուկաշենկոն առաջին անգամ պաշտոնական այցով եղել է Աբխազիայում և հանրապետության ղեկավար Ասլան Բժանիայի հետ քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցեր։ Դրանից հետո Վրաստանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ մեղադրել է Բելառուսի նախագահին պետական սահմանը խախտելու մեջ։ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այցը «միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու նորմերի կոպիտ խախտում է»։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Աբխազիա... Մենք այն համարում ենք Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում»,-ասել է Ստանոն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին