Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ․ ԳՇ պետի տեղակալ
2020թ-ի նոյեմբեր ամսին ստորագրված փաստաթղթից հետո սա արդեն երրորդ լայնամասշտաբ հարձակումն է՝ բնակավայրերի ուղղությամբ։Այս մասին Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը։
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս պնդում է, որ նախահարձակ են եղել, իբրև կասեցնելու հայկական ԶՈՒ-ին։ Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական ԶՈՒ-ի կողմից ոչ մի նման բան չնախատեսված չի եղել, քանի որ դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին» ,- ասաց Մարտիկյանը։
ԳՇ պետի տեղակալը նաև հայտնեց, որ այսօր օրվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների։
«Վերջին խոշոր խախտումը եղել է երեկ առավոտյան` Ջերմուկի շրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որոնց հետևանքով զոհեր ենք ունեցել»,- ասաց Մարտիկյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հայտարարություններին և բացահայտ աջակցությանը Ադրբեջանին,ապա Մարտիկյանը նշեց, որ նման քայլերով Թուրքիան միտումնավոր լարվածություն է մտցնում տարածաշրջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան