Գիտուժ. Կառավարությունից ակնկալում ենք հստակ և կոնկրետ գործողություններ
Գիտությանը տրամադրվող ֆինանսավորման ավելացման ու մի քանի այլ պահանջներով ստեղծված «Գիտուժ» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Այս պահին ընթանում է Կառավարության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու է 2023թ. պետական բյուջեն։ Ենթադրում է, որ նիստի ընթացքում նաև որոշվելու է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության համար» հատկացումների չափը։
Ակնկալում ենք, որ որոշում ընդունելուց առնվազն կիրականացվեն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով ամրագրված գիտության համար հատկացումների աճը, 2022թ.-ից բազային աշխատավարձերի աստիճանաբար բարձրացման մասին Կառավարության 2021թ. մայիսի 13-ի որոշումը, ինչպես նաև վարչապետի հանրային խոստումները, համաձայն որոնց 2022-2025թթ. ընթացքում ամեն տարի գիտության ֆինանսավորումը միջինում աճելու է 3-5 մլրդ դրամով։
Բացի դրանից, անհրաժեշտ է ավելացնել գիտական էկոհամակարգի զարգացման բազմիցս քննարկված ծրագրերի ծավալները, Գիտության Կոմիտեի առջև պետք է դնել ավելի հավակնոտ գիտության զարգացմանը միտված ազգային ծրագրերի հրատապ մեկնարկի խնդիր և հատկացնել համապատասխան միջոցներ։
Այսօր կենսական խնդիրներից է պաշտպանական ԳՀՓԿ պատվերի համակարագի հրատապ ամբողջական գործարկումը և այդ պատվերի ծավալի շեշտակի ավելացումը։
Սեպտեմբերի 13ին ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց, որ Հայաստանն ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցները, սակայն զենք գնել ցանկանալու ընթացքում մենք առերեսվում ենք լուրջ արտաքին խոչընդոտների։
Բոլորի համար ակնհայտ է, որ նման «խոչընդոտներ» միշտ են եղել։ Նույնիսկ այսպիսի գոյաբանական հարցի առկայության պարագայում Կառավարությունը երկու տարվա ընթացքում չի կարողացել ստեղծել գործող համակարգ, որը կվերհաներ մեր անվտանգային խնդիրները՝ դրանց հիման վրա ձևակերպելով ԳՀՓԿ պետական պատվեր և կազմակերպելով գիտական կազմակերպությունների ու մասնավոր ընկերությունների ծրագրերի մրցույթներ այդ խնդիրների լուծումների համար՝ հատկացնելով համապատասխան միջոցներ։
Փոխարենը մենք ականտես ենք լինում «գումարը կա, ծրագրեր չկան» պատճառաբանություններին, որոնք անընդունելի են հանրային ծառայողի կողմից, հատկապես պատմական այս շրջանում։
Կառավարությունից ակնկալում ենք հստակ և կոնկրետ գործողություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Ամեն ինչ քամուն են տալիս, անունը դնում. «Գիտություն ենք տոնում»
- Արամ Փախչանյան. «Գիտուժ»-ում հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կունենա սթափություն ու չի կրճատի Հայաստանի ապագան
- Գիտուժ. Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը
- «Գիտուժ». Առանց պետական նպատակների հստակեցման և գիտության զարգացմանը միտված հավակնոտ ռազմավարական ծրագրերի անհնար կլինի Հայաստանի անվտանգության ապահովումը ու թռիչքաձեւ զարգացումը
- «Գիտուժ». Նախատեսված օրենսդրական փոփոխությունները կարող են լրջագույն վնաս հասցնել գիտական արդյունքի աճին միտված գործընթացին
- Գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ «Գիտուժ»-ի հայտարարությունը
- «Գիտուժ»-ի անդամ. 2.7 մլրդ դրամ ֆինանսավորման մասին հայտարարությունը մեզ չի գոհացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին