Գյումրու դիտահորերի գողերին գտել են
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ համատեղ:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 17.15-ին, գողություն կատարելու կասկածանքով իրենց բնակության վայրերում ձերբակալվել են և բաժին տեղափոխվել 18 և 17 տարեկան երկու տղաներ: Նրանք խոստովանել են, որ սեպտեմբերի 21-ին դիտահորի չորս կափարիչ են գողացել Պարոնյան փողոցում, իսկ սեպտեմբերի 26-ին ևս երեքը` Անի թաղամասում և Սավոյան փողոցում:
Նրանք հայտնել են, որ կափարիչները վաճառել են Շարա Տալյան փողոցում գտնվող մետաղի ընդունման կետում:
Վնասի չափը և դեպքի այլ հանգամանքներ պարզվում են: