ԵՄ-ի նոր պատժամիջոցները հասան ռուսական օճառին և զուգարանի թղթին
Եվրամիությունը պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում մտադիր է սահմանափակել ռուսական զուգարանի թղթի և օճառի արտահանումը, ինչպես նաև ընդլայնել Ռուսաստանի քաղաքացիների դեմ անհատական պատժամիջոցների ցուցակը, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի համապատասխան փաստաթուղթը:
Հրատարակության տվյալներով՝ սահմանափակումների տակ կհայտնվեն «կոսմետիկ կամ դիմահարդարման միջոցները», «սափրվելու պարագաները»։:
Rbc.ru-ի փոխանցմամբ, նոր սահմանափակումները կարող են ազդել նաև կիսահաղորդչային բաղադրիչների, չիպերի, ինքնաթիռների և «ոսկերագործության ոլորտում օգտագործվող որոշ իրերի արտահանման վրա», գրում է Politico-ն։
Բացի այդ, Եվրամիությունը կարող է անհատական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի «գրեթե 30» քաղաքացիների, այդ թվում՝ հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի, երգիչ և «Լյուբե» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևի «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավար Ալան Լուշնիկովի դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ
- Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է կանխել երեք երկիր
- ԵՄ-ն ծրագրում է հնարավորինս շուտ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ հանրաքվեների պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան