Էրդողան. Պուտինը հանրաքվեներից հետո «կանի այն, ինչ ծրագրել է»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարային խնդրել է ազդել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացվող հանրաքվեների հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Rbc.ru-ն հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, գրում է, որ Էրդողանը խոստացել է այս հարցը քննարկել Պուտինի հետ սեպտեմբերի 29-ին կայանալիք հեռախոսազրույցում։
Նա, սակայն, նշել է. «Պուտինը, որին ես ճանաչում եմ, կանի այն, ինչ ծրագրել է»։ Էրդողանը «կցանկանար, որ հանրաքվեներ չլինեն», սակայն, նրա կարծիքով, այս հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։
Հիշեցնենք, որ հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 23-ից 27-ը։ Խերսոնի մարզում, ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստանին միանալու օգտին է քվեարկել բնակիչների 87%-ը, մյուս երեք շրջաններում՝ ավելի քան 90%-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս քվեարկեցին չորս շրջաններ Ռուսաստանին միանալու հանրաքվեների ժամանակ
- Խերսոնի երկրամասը Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու հարցով հանրաքվե է անցկացնում
- ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում հանրաքվեներ անցկացնելու ֆոնին Զելենսկին խոսում է Էրդողանի հետ
- Լուգանսկի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 23-27-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան