Կա՞ ուսուցչի կամավոր ատեստավորում՝ կլինի հավելավճար
«Նախագծով առաջարկվող նոր մեխանիզմն ուղղված է ուսուցիչների մանկավարժական հմտությունների զարգացմանը»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ գործագիրի նիստում ներկայացնելով «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու» կարգը:
Նրա խոսքով՝ արդեն կա կամավոր ատեստավորման համակարգ, որի միջոցով ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգում է իրականացվում:
Անդրեասյանը հայտնեց, որ առաջարկվող մեխանիզմը գործել է դեռևս 2012 թվականից, սակայն շուրջ 10 տարիների ընթացքում այն անցել են ուսուցիչների ընդամենը 6.2 %ը:
«Այսինքն՝ համակարգը չի եղել արդյունավետ մի քանի պատճառով, որովհետև ներկայացված բնութագրերը, որոնց համապատասխանելու դեպքում ուսուցիչները կարող էին ստանալ 10-50 տոկոս հավելավճար, ավելի շատ բնութագրում էին ոչ թե ուսուցչի առօրյա գործունեությունը, այլ վերաբերում էին այլ ցուցանիշների, ինչպես օրինակ՝ ուսուցիչների կողմից հոդվածների հրապարակումը, նրա աշակերտների կողմից օլիմպիադաներում տեղ զբաղեցնելը: Սրանք կարևոր ցուցանիշներ են, բայց չեն կարող ասել, որ ուսուցչի ամենօրյա դասի պլանավորման և վարման հետ ուղիղ կապ ունեն»,-տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նար խոսքով՝ նոր նախագծով տարակարգերի մեխանիզմը փոխկապակցվել է ուսուցիչների մասնագիտական ստանդարտներին կամ չափանիշներին և ուսուցիչը հնարավորություն կստանա 10-50 % հավելավճար ստանալ 5 տարի ժամկետով:
«Ժամկետը դրվել է, որովհետև կարևոր ենք համարում, որ ուսուցիչը շարունակի իր վրա աշխատել և կարողանա անընդհատ ապահովել մասնագիտական զարգացումը»,-հայտնեց Ժաննա Անդրեասյանը:
Հարակից հրապարակումներ`
- 2023-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ 3,1 %-ը. Տիգրան Խաչատրյան
- Կառավարությունը ՀՀ-ում տնտեսական ակտիվության դրական զարգացում է տեսնում
- Փաշինյանի առաջնահերթությունները
- Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար, կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին