Welt. Լեհաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ը Ուկրաինայի պատճառով Գերմանիային համարում են ոչ այնքան վստահելի գործընկեր
Լեհաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ Ուկրաինայում ռազմական գործողությունների հարցում «անվճռական» դիրքորոշման պատճառով Գերմանիային սկսել են համարել ոչ այնքան վստահելի գործընկեր։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Welt ամսագիրը՝ վկայակոչելով գերմանական Marshall Fund վերլուծական կենտրոնի ուսումնասիրությունը։
Հոդվածում ասվում է, որ Լեհաստանից հարցվածների կեսից միայն մի փոքր ավելին է այո պատասխանել այն հարցին, թե արդյոք Գերմանիան վստահելի գործընկեր է, այս ցուցանիշը 15%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։
Հետազոտության հեղինակ Գեզին Վեբերի խոսքով՝ Գերմանիայի վստահության մակարդակի վրա ազդել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծին նրա երկարաժամկետ աջակցությունը և «սպասողական դիրքորոշումը» Ուկրաինային զենքի մատակարարման հարցում։
Հարցման համաձայն՝ ԱՄՆ-ում հարցվածների 59%-ը Գերմանիային վստահելի գործընկեր է համարում, ինչը 9%-ով ցածր է նախորդ տարվա համեմատ, իսկ Թուրքիայում՝ 43%-ը, ինչը 11%-ով պակաս է, քան մեկ տարի առաջ։
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային բանկն Ուկրաինային աջակցելու համար տրամադրել է 11 մլրդ դոլար
- Գերմանիան զգուշացնում է էներգետիկ ճգնաժամի պատճառով երկրի ներքին անվտանգությանը սպառնացող վտանգի մասին
- Spiegel. Գերմանիայի իշխանությունները սառեցրել են ավելի քան 4,8 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվները
- Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում հարազատ եղբայրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան