Լոնդոնի օդանավակայանում իրար են բախվել 2 ինքնաթիռ
Լոնդոնում երկու մարդատար ինքնաթիռներ բախվել են թռիչքուղու վրա: Այս մասին հայտնել է Evening Standard թերթը, փոխանցում է «Իզվեստիա.ռու»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան, Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում։ Ենթադրաբար, օդանավի թեւերը բախվել են տաքսի վարելիս, նշում է Zvezda հեռուստաալիքը։
Ականատեսները պատմել են, որ օդանավերից մեկի թևը բախվել է մյուս ինքնաթիռի պոչի հատվածին։ Ուղևորները հայտնել են, որ դեպքից հետո թռիչքուղու վրա տեսել են ոստիկաններ և հրշեջ մեքենաներ:
Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Միևնույն ժամանակ, օդանավակայանից հայտնել են, որ բոլոր ուղևորներն ու անձնակազմն «անվտանգ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա