Համաշխարհային բանկն Ուկրաինային աջակցելու համար տրամադրել է 11 մլրդ դոլար
Համաշխարհային բանկը 11 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային աջակցելու համար, ասել է բանկի ղեկավար Դեյվիդ Մալպասը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Շուրջ 11 մլրդ դոլար արդեն տրամադրվել է Կիևին մեր նախագծերի և հավատարմագրային հիմնադրամների միջոցով»- ասել է Մալպասը՝ ելույթ ունենալով Սթենֆորդի համալսարանում կայացած խորհրդաժողովում:
Նա նաև նշել է, որ Համաշխարհային բանկն ընդհանուր առմամբ «մոբիլիզացրել է» մոտ 13 միլիարդ դոլարի արտակարգ օգնություն Ուկրաինային աջակցելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին