«Հրապարակ». Կառավարությունից չեն շտապում տեղեկատվություն տրամադրել՝ Փաշինյանը կմեկնի՞ Պրահա, կհանդիպի՞ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի առաջնորդները։ Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նման հնարավորությունը չի բացառել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ օրերս նշելով.
«Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ»։
Կառավարությունից չեն շտապում պաշտոնական տեղեկատվություն տրամադրել՝ Փաշինյանը կմեկնի՞ Պրահա, և սպասվո՞ւմ է արդյոք նման հանդիպում, մինչդեռ գործադիրի մեր աղբյուրները փոխանցում են, որ կա նման մտադրություն, և եթե ֆորս-մաժոր չառաջանա, Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան