Փաշինյանի առաջնահերթությունները
«Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք ականջալուր ենք, ընդունում և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել Դիվանագիտական խաղաղ ճանապարհով, բայց ինչպես տեսնում ենք Ադրբեջանը դիմում է ագրեսիվ գործողությունների»,-գործադիրի նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսով՝ այս իրավիճակում Հայաստանը միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում է, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի թե այլ միաջազգային կազմակերպության:
«Այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է: Իհարկե, հասկանալի է, որ նման պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի»,-արձանագրեց Փաշինյանը և հավելեց, որ կառավարության անդամները և հանրությունը անհամբեր սպասում է լուրերի և նման լուրերը շեղում են մարդկանց բնականոն աշխատանքից;
Նրա խոսքով՝ բոլորը պետք է կենտրոնացած լինի իրենց աշխատանքի վրա:
«Մեր պաշտպանունակության համար երկրի զարգացումը, տնտեսության բնականոն աշխատանքը, համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է և անկյունաքարային նշանակություն ունի: Ես այդ խնդրանքով կոչով հորդորով պետք է դիմեմ բոլորին, որպեսզի այդ հանգամանքի մասին չմոռանանք»,-կոչ հղեց Փաշինյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվի:
«Առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Երկրորդը՝ մենք հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, կրթության ոլորտում մեզ պետք են էական, խոշոր պետական ներդրումներ: Հաջորդը ՀՀ զինված ուժերի հետևողական բարեփոխումներն են»,-ասաց գործադիրի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան