Շվեդիայում հայտնաբերվել է«Հյուսիսային հոսքերից» գազի չորրորդ արտահոսքը
Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել է գազի չորրորդ արտահոսքը «Հյուսիսային հոսքերից»։ mk.ru-ի հաղորդմամբ, գրել է Svenska Dagbladet տեղական թերթը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին միջադեպեր են գրանցվել դեպի Եվրոպա ռուսական միանգամից երկու արտահանման գազատարներում։ Գազի երկու արտահոսք է հայտնաբերվել «Հյուսիսային հոսք»-ում և մեկը «Հյուսիսային հոսք-2»-ում։
Sky News-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրին, հայտնում է, որ «Հյուսիսային հոսքերում» միջադեպերը կարող էին տեղի ունենալ հեռահար գործարկվող ստորջրյա պայթուցիկ սարքերի օգտագործմամբ հարձակման պատճառով:
Բրիտանական իշխանությունները ենթադրում են, որ ականները կարող էին իջեցվել ծովի հատակը երկար շղթայի, ստորջրյա անօդաչու թռչող սարքի միջոցով կամ ծով է նետվել նավից։ Ընդ որում, ականները կարող էին տեղադրվել մի քանի տարի կամ ամիս առաջ։
Հարակից հրապարակումներ`
- «Հյուսիսային հոսք» -ում գազի արտահոսքի հետաքննությունը հանձնվել է Շվեդիայի անվտանգության ծառայությանը
- Բորելը «Հյուսիսային հոսքի» վնասվածքը կապեց կանխամտածված գործողությունների հետ
- «Հյուսիսային հոսք»-ից գազի արտահոսք է եղել՝ պայթյունների հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան