Արևմուտքը փորձում է ԱՊՀ-ում արյունալի ջարդ սանձազերծել․ Պուտին
Արևմուտքի երկրները փորձում են ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հետամուտ լինելով իրենց նպատակներին, մեր աշխարհաքաղաքական հակառակորդները, ինչպես վերջերս ասացինք, պատրաստ են հարվածի ենթարկել բոլորին, ցանկացածին, ցանկացած երկիր վերածել ճգնաժամի էպիկենտրոնի, հրահրել գունավոր հեղափոխություն և սանձազերծել արյունալի ջարդ։ Այս ամենը մենք մեկ անգամ չէ,որ տեսել»,- ասել է նա։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, դա արվում է ավելի արդար աշխարհակարգի ձևավորումը կանխելու համար։ Արևմուտքը փորձում է նորից բորբոքել հին հակամարտությունները՝ ստեղծելով նոր խնդիրներ և ճգնաժամեր։