«Առաջին հերթին՝ Չեխիան». Պրահայում պահանջել են չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Պրահայի փողոցներ՝ դատապարտելու Չեխիայի կառավարության գործողությունները՝ ուղղված էներգետիկ ճգնաժամի կարգավորմանն ու Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին գրում է euronews-ը։
Ցուցարարները պահանջել են պահպանողական վարչապետ Պետր Ֆիալայի գլխավորած կառավարության հրաժարականը։
Ակցիան անցկացվել է «Առաջին հերթին՝ Չեխիայի Հանրապետությունը» կարգախոսի ներքո։
Ցուցարարները դեմ են արտահայտվել հակառուսական պատժամիջոցներին, Չեխիայի անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև պահանջել են ավելի մեծ օգնություն էներգակիրների գների կտրուկ աճից տուժածներին:
Տեսանյութն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի կանցլեր. Անհրաժեշտ է նախապատրաստվել էներգակիրների գների բարձրացմանը
- Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը էներգակիրներ կստանա Ռուսաստանի գներով
- Աշխարհը և ԵՄ-ն համարում են, որ էներգակիրների արտահանումը թույլ է տալիս որոշ երկրների գնալ որոշ քայլերի. Արթուր Խաչատրյան
- Բայդենն ու Քաթարի շեյխը քննարկել են Եվրոպա էներգակիրների մատակարարման հնարավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա