Կառավարությունը ՀՀ-ում տնտեսական ակտիվության դրական զարգացում է տեսնում
«Այս նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնք կիրականացվեն 2023 թվականի ընթացքում կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասելու համար»,-կառավարության այսօրվա նիստում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ զեկուցելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Նրա խոսքով՝ 2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում, քանի որ վերջին ամիսներին համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար և ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ այդ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական միջավայրի վրա և 2023 թ. մակրոտնտեսական միջավայրը դարձնում են դժվար կանխատեսելի, միաժամանակ, չնայած առկա բարձր ռիսկերին և անորոշություններին, ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը դրական զարգացում է դրսևորում:
«2022 թվականի 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: Դա թույլ է տալիս ոչ միայն պահանջված ամբողջ ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջեով սահմանված ծախսային ծրագրերն ու միջոցառումները, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր նախաձեռնությունների իրագործման համար»,-հայտարարեց ֆինանսների նախարարը:
Նա հավաստիացրեց, որ արձանագրված տնտեսական զարգացումները հուշում է, որ 2022 թվականը կամփոփվի 11-12% տնտեսական աճով, բայց հաջորդ տարվա աճն ապահովելու համար պետք է իրականացվեն նախատեսված բարեփոխումները:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի առաջնահերթությունները
- Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար, կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին