«Էս բանսարկու գրչակի կարճ խելքով՝ սենց են Հայրենիք պաշտպանում, թվիթ անելով…»
Մինչ թշնամական Ադրբեջանի զինված ուժերը կրակում ու սպանում են հայ զինծառայողներին, Նիկոլ Փաշինյանը շտապում է օգնություն խնդրել թվիթերում՝ կոչ անելով կանգնել Հայաստանի ժողովրդավարության կողքին։
«Ադրբեջանի նոր հարձակման հետևանքով երեք հայ զինծառայող է սպանվել Հայաստանի տարածքում։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության ու ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանի հարձակումը պետք է դատապարտվի ու կանգնեցվի։ Ոտքի հանուն հայկական ժողովրդավարության»,-գրել է Փաշինյանը՝ վերջին նախադասությունն օգտագործելով որպես հեշթեգ։
Հաջորդ գրառմամբ նա բացարձակ անհրաժեշտություն է որակել միջազգային առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում։
«Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայում Ադրբեջանի զավթման հետևանքով տուժած հայկական տարածքներում, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն են»,-գրել է նա։
Ֆեյսբուքյան հայկական տիրությում այս գրառումները մեծ քննադատության են արժանացել։
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է.
«Եթե որևէ մեկը կարողանա բացատրել, թե ինչ է նշանակում armenian democracy բառակույտը թագավորությանս կեսը վարձով կտամ Երևան ժամանած ռուսներին»։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան արձագանքել է.
«նիկոլը որոշել ա «խաղաղություն» հաստատել մինչև վերջին հայը մնա, այն էլ թանգարանո՞ւմ»։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Էս բանսարկու գրչակի կարճ խելքով՝ սենց են Հայրենիք պաշտպանում, թվիթ անելով…»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.
«Փող ունեցող, բայց զենք առնել չիմացողը մտել թվիթ ա գրել, թե սա հարձակում է Հայաստանի դեմոկրըսիի վրա, կանգնեք հայկական դեմոքրըսիի մեջքին...
Մնում էր տակից հեշթեգով գրեր բեեեեեեեե»։
Բլոգեր Տիգրան Քոչարյանը նշում է.
«Ինչի ենք մենք աշխարհին տվել Ազնավուր, Բաղրամյան, Քրքորյան ու Իսակով, իսկ մեզ պահել փաշինյան ու գագիկ մելքոնյան»։
Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան