Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար, կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից. Փաշինյան
«Գիտեք՝ Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցվել: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկակցրեց, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում և հարված հասցրած ադրբեջանական ստորաբաժանումները նույնպես գտնվել են ՀՀ տարածքում
«Սա ագրեսիվ գործողությունների շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է և մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից»,-ասաց գործադիրի ղեկավարը:
Նշելով, որ Հայաստանը զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել՝ Փաշինյանն հայտարարեց, որ Արդբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել բարեփոխումները:
«Բոլոր այն ուղղություններով, դեպքերում որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություն ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ հնարավոր է, նրանք այնպես անեն, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, որ հարյու միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում՝ այդ թվում դաշնակից երկրների կողմից:
Սա ցավալի իրողություն է և մենք պետք է խորապես վերլուծենք այս իրադրությունը, բայց ամեն դեպքում ուզում եմ ընդգծել, որ մենք պետք է խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար, կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, հրաժարվենք ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությւոնը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Փառք բոլոր այն հերոսներին, որոնք կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերոմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ շատ ակտիվ աշխատանք է տանում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան