«Փաստ». Գլխավոր դատախազի առջև խնդիր է դրվել առաջնային ուշադրություն դարձնել վեթթինգի և ապօրինի գույքի բռնագանձման հարցերին
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելուց հետո իշխանությունները մտադիր են այս կառույցում արմատական փոփոխություններ իրականացնել և դատախազությունը ևս «ամրապնդել» սեփական ներկայացուցիչներով՝ հատկապես «կլյուչեվոյ» պաշտոններում:
Մյուս կողմից՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, գլխավոր դատախազի առջև խնդիր է դրվել առաջնային ուշադրություն դարձնել վեթթինգի և ապօրինի գույքի բռնագանձման հարցերին։ Ավելին, դատախազության մեր աղբյուրը փոխանցում է, որ հանձնարարվել է որպես առաջնային դիտարկել հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների և նրանց հետ ասոցացվող անձանց ունեցվածքներն ու գույքը ուսումնասիրելու հարցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա