Քաղաքական վերլուծաբան. Ադրբեջանը հիմա հենց այդ բուֆերային գոտին է ձևավորում մեր տարածքում
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Երևի հիմա քչերն են հիշում Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որ նպատակ ուներ ձևավորել բուֆերային գոտի մինչև սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտը և խաղաղության պայմանագրի կնքումը:
Ադրբեջանը հիմա հենց այդ բուֆերային գոտին է ձևավորում մեր տարածքում՝ ապահովելով հայկական զորքերի հետքաշումը ադրբեջանցիների հայելային առաջխաղացմամբ:
Եթե անգամ Ալիևը հրաման տա ադրբեջանական բանակին վերադառնալ ելման դիրքեր, ապա այդ անելու է պայմանով, որ հայկական զինված ուժերը մնան պայմանական բուֆերային գոտուց դուրս տեղակայված դիրքերում:
Ես հիմա չեմ պատմի, թե ի՞նչ ռազմական խնդիրներ է լուծել Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի հարձակման արդյունքում, կարծում եմ, ամեն ինչ առավել քան հասկանալի է ու տեսանելի: Բայց ամենևին ոչ պատահական հիշեցրեցի հայելային հետքաշման առաջարկի մասին: Գործող, թե նախկին իշխանավորների՝ վարչապետ, թե նախկին նախագահներ, չկշռադատված հայտարարությունների համար մեր զինվորը կյանքով է վճարում»։
Հարակից հրապարակումներ`
- «Էս բանսարկու գրչակի կարճ խելքով՝ սենց են Հայրենիք պաշտպանում, թվիթ անելով…»
- Ադրբեջանական «սադրանքի» հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ
- Վարդան Բալյան. Երբ փուչիկը փչում են չափից ավելի, այն անպայման պայթում է
- Վարդան Բալյան. Հուլիսի 1-ից Ադրբեջանը փակել է ցամաքային սահմանը Թուրքիայի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան