Շվարցենեգերը Օսվենցիմի թանգարանի հյուրերի գրքում մեջբերում է արել «Տերմինատորից»
Ամերիկացի հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերն այցելել է Օսվենցիմի թանգարան և հյուրերի գրքում գրառում արել։ Դերասանը մեջբերել է «Տերմինատոր» ֆիլմում իր մարմնավորած կերպարից մի արտահայտություն՝ I’ll be back («Ես դեռ կվերդառնամ»): kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս գրառումը հայտնվել է ինտերնետում և մեծ աղմուկ բարձրացրել սոցիալական ցանցերում:
Շատ օգտատերեր դերասանի գրառումը համարում են անլուրջ։
Օսվենցիմի թանգարանի ղեկավարները Շվարցենեգերի արտահայտությունը բացատրել են նրանով, որ նրա այցը կարճատև է եղել, և նա որոշել է հետագայում ավելի շատ ժամանակ տրամադրել ցուցահանդեսը դիտելուն։