Արցախի ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 29-ին այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան և հանդիպել ուսուցիչների ու սաների հետ։
ԱԳ նախարարությունից հայտնում են՝ նախարարը բարձր է գնահատել վարժարանի դերակատարությունը հայապահպանության, ազգային կրթության, միջմշակութային երկխոսության զարգացման գործում՝ նշելով, որ կրթահամալիրի ավանդույթներն ու ուսումնական ծրագրերն արժանի են ընդօրինակման։
Դավիթ Բաբայանը նաև պատասխանել է ներկաների հարցերին։
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ
- Դավիթ Բաբայանը «Հայաստան» հիմնադրամի նախագահի հետ քննարկել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր
- Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում հանդիպել էԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների