Թարվերդյան. Միացյալ Հայաստանը պատրաստվում է մասնակցել հաջորդ տարի Երեւանի ավագանու ընտրություններին
«Ցանկացած պատերազմ դիվանագիտական ճգնաժամի արդյունք է. ասել է Միացյալ Հայաստան կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը»,-«Հրապարակ TV» -ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Հայաստանի բոլոր նախկին նախագահներն ունեցել են հնարավորություն՝ խաղաղ ճանապարհով կարգավորել Ղարաբաղյան հարցը, սակայն լուծման չեն հանգել։ Ըստ ՄՀ կուսկացության ղեկավարի նրանք չեն այն անձինք, ովքեր այլևս կարող են բանակցություններ վարել Ղարաբաղյան հարցի կարգավորման համար։
«Բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները պարտավոր են հայտնել իրենց պատրաստակամությունը պետության համար այսպիսի վտանգավոր պահին հավաքվել ու քննարկել, թե որ կետերի շուրջ կարող են լինել միասնական։
Հարևան պետությունների, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հետ բանակցությունները հանգեցրել ճգնաժամի, ինչի արդյունքում էլ մենք բախվել ենք այս և 44-օրյա պատերազմական գործողություններին,- ասում է Թարվերդյանը։
Անդրադառնալով ՌԴ հետ հարաբերությունների ներկա փուլին, Թարվերդյանը նշում է , որ այսօր Ռուսաստանի համար ձեռնտու չէ իր դաշնակից պետության սահմաններին ունենալ ռազմական բախումներ։
Զենք ձեռք բերելու գործընթացին աջակցելու և պատրաստակամությանը հայտնելու վերաբերյալ հարցին՝ ՄՀԿ ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է, որ պատրաստ է իր անձնական ներգրավածությունն ապահովել Հայաստանի համար զենք ձեռք բերելու գործընթացներին։
Երվանդ Թարվերդյանը վստահ է՝ զենք տեղափոխելու հարցում Իրանը չի խոչընդոտի. «Ավելին՝ վստահ եմ, որ եթե գրագետ բանակցություններ իրականացվեն, Իրանը պատրաստ է նաև մեզ զենք վաճառել»։
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցին՝ Երվանդ Թարվերդյանը նշում է, որ Միացյալ Հայաստանը պատրաստվում է մասնակցել հաջորդ տարի Երևանի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ղեկավարը վստահություն հայտնել է, որ այսօր Հայաստանում ուրևէ քաղաքական ուժ չունի երևանցիների մեծամասնության աջակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան