Լավրովը խոսել է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորության մասին
Քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին օգտագործելու հնարավորությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպմանը։
«Ներկայում քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրման»,-ասել է նախարարը։
«Կարծում եմ, որ ԱՊՀ-ի աջակցությունը նույնպես պահանջված կլիներ»,-հավելել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Զասը Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ առաքելության նախնական արդյունքները
- Արման Ղուկասյան. ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու օրակարգն արհեստական է
- ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարնեը հանդիպել են Նյու Յորքում
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է սահմանային դեէսկալացիայի միջոցառումները
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան
- ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը Հայաստանից մեկնել է Մոսկվա
- ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է հղել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին