Երևանում ելույթ կունենան համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Յոզեֆ Կալեյան և Գիլ Շահամը
Հոկտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ՝ տենոր Յոզեֆ Կալեյան և ջութակահար Գիլ Շահամը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրում կհնչեն Ջոն Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմը, Ալեքսեյ Շորի Ջութակի կոնցերտը, Պաբլո Սարասատեի Կարմեն-ֆանտազիան ջութակի և նվագախմբի համար, Ջուզեպպե Վերդիի Նախերգանքը «Նաբուկո» օպերայից, Մանտուան դուքսի արիան «Ռիգոլետտո» օպերայից, Ջակոմո Պուչչինիի Կավարադոսիի արիան «Տոսկա» օպերայից և այլ ստեղծագործություններ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ամերիկացի ջութակահար Գիլ Շահամը Գրեմմիի և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ Որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ և ամենահեղինակավոր բեմերում։
Յոզեֆ Կալեյան այսօր ամենաճանաչված ու պահանջված տենորներից է։ Նրա կատարողական վարպետությունը բարձր են գնահատել The Wall Street Journal-ը, The Times-ը, Opera News-ը, Associated Press-ը, The Independent-ը։
«Արմենիա» փառատոնը, որ Երևանում է հյուրընկալում մեծահամբավ երաժիշտների, կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կողմից: Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան