Ռուսական բանկերը խստացրել են զինվորական տարիքի տղամարդկանց վարկավորման պայմանները
Ռուսական բանկերը մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո խստացրել են զորակոչային տարիքի տղամարդկանց վարկավորման պայմանները։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը։
Ինչպես նշել է բանկերից մեկի ներկայացուցիչը, հաշվի առնելով դիմումների բավարարման բավականին ցածր տոկոսը, տղամարդկանց վարկ ստանալու հնարավորությունն այժմ նվազագույն է։
Այնուամենայնիվ, վերջնական որոշումը կախված է անհատական տվյալմերից: Մեկ այլ աղբյուր ասել է, որ պայմանները կարող են էլ ավելի խստացվել, քանի որ անորոշությունը բարձր է:
Երրորդ բանկի ներկայացուցիչը նշեց, որ, նոր՝ ավելի կոշտ կանոններով, զորակոչային տարիքի տղամարդկանցից նոր դիմումներ չեն ստացվել։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո քնապարկերի, առաջին անհրաժեշտության դեղերի գները 10-20%-ով աճել են
- Փաստաբանները բացատրել են, թե ինչ պատիժ է սպառնում մոբիլիզացիայից արտերկիր փախչող ռուսներին
- «Վերին Լարս» անցակետում կտեղակայվի մոբիլիզացիոն կետ. ՌԴ ՆԳՆ
- ՌԴ-ում մոբիլիզացման ենթակա քաղաքացին կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա
- Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա