Սուրենյանց. Նման կոնսենսուս ՄԱԿ-ում կամ ԵԱՀԿ-ում չի կայանա
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Վարչապետը երեկ կրկին խոսել է սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին: Գաղափարը սկզբունքորեն մերժելի չէ, բայց անիրական է միջազգային գլոբալ հակադրության պայմաններում: Նման կոնսենսուս ՄԱԿ-ում կամ ԵԱՀԿ-ում չի կայանա»։
Հիշեցնենք, որ կառավարության նիստում երեկ մինչ օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողություններին:
Նա ելույթում մասնավորապես ասաց. «Պիտի նաև իմանաք, որ մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ: Իհարկե, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ մենք ականջալուր ենք, ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով:
Բայց, ինչպես տեսնում ենք նաև, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երեկ, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, կողմ չէր արտահայտվել դրան, այդ համատեքստում ընդգծել էր եռակողմ հայտարարությունները, որոնք չեն մնացել թղթի վրա, աստիճանաբար կատարվում են։
Հարակից հրապարակումներ`
- Զասը Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ առաքելության նախնական արդյունքները
- Քաղտեխնոլոգը՝ Փաշինյանին. Նախագահների հետ բանակցիր միայն այդ հարցի շուրջ և հեռացիր
- Տոյվո Կլաար. Անվտանգություն հնարավոր է միայն սահմանները հարգելու դեպքում, խաղաղություն չի կարող պարտադրվել