Դոլարի անկումը շարունակվում է
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 14:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 405.65 դրամ։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 410 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 414 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 410-412 դրամ է, իսկ վաճառքը՝ 418 դրամ։
Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում առքի միջին փոխարժեքը կազմում է 393.50 դրամ (սեպտեմբերի 28-ի համեմատ արժևորվելով 3.14 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 407 դրամ է։
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 5.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.07 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 6.80 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին