Պուտինը ճանաչեց Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Խերսոնի և Զապորոժիեի շրջանները որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալը։
«Միջազգային իրավունքի ընդունված սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և վերահաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը՝ հաշվի առնելով Խերսոնի շրջանի ժողովրդի կամքը 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ժամանակ, որոշում եմ ճանաչել Խերսոնի շրջանի ինքնիշխանությունն ու անկախությունը»,-ասվում է փաստաթղթում։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 30-ին կստորագրվեն Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքներ մտնելու մասին պայմանագրերը
- Էրդողան. Պուտինը հանրաքվեներից հետո «կանի այն, ինչ ծրագրել է»
- Ինչպե՞ս քվեարկեցին չորս շրջաններ Ռուսաստանին միանալու հանրաքվեների ժամանակ
- Խերսոնի երկրամասը Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու հարցով հանրաքվե է անցկացնում
- ԵՄ-ն ծրագրում է հնարավորինս շուտ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ հանրաքվեների պատճառով
- ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում հանրաքվեներ անցկացնելու ֆոնին Զելենսկին խոսում է Էրդողանի հետ