ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Սեպտեմբերի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։
«Իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,-հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է երեք զինծառայող։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին զոհված զինծառայողների անունները
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան