Խաղը գնում է ԱՄՆ սցենարով. քաղաքագետ Ստեփան Դանիելյան. news.am
«44-օրյա պատերազմից հետո հիմնական մոդերատորը Ռուսաստանն էր, այնուհետև բանակցությունները տեղափոխվեցին Բրյուսել, հիմա, ըստ էության, տեղափոխվել են ԱՄՆ և ԱՄՆ-ն է բանակցությունները վարում»,- news.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նշել է, որ սա նշանակում է՝ բանակցությունների բովանդակությունը գնում է ԱՄՆ սցենարով։
«Իմ տեսակետից Ռուսաստանին պետք է Արցախի հարցը մնա ապագային, քանի որ եթե ՀՀ-ն պաշտոնապես հրաժարվում է Արցախից, ապա ռուս խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն, հաջորդ փուլում ռուսական բազան Հայաստանում նույնպես անելիք չունի։ Այսինքն՝ ՌԴ-ին պետք է Արցախի հարցը հետաձգվի, միջանցքը լինի իր վերահսկողությամբ։ Հասկանում ենք, այդ միջանցքը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող է բերել։
Թուրքերը, ադրբեջանցիները չեն թաքցում, որ սա թուրքական աշխարհի միջանցքն է, թուրքական աշխարհը գնալու է մինչև Չինաստանի սահմանները, հետագայում, հասկանում ենք, որ ՌԴ տարածքի մի հատվածում այդ թուրքական աշխարհը կշարունակվի, նաև Իրանի հյուսիսում։
ԱՄՆ-ն սեցնարը որը կարող է լինել, ըստ տրամաբանության. ՌԴ պետք է թուլանա, այս տարածաշրջանից պետք է հեռանա և այս տարածաշրջանը լինի ԱՄՆ վերահսկողության տակ, և նույնիսկ հաշվի չառնելով Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունները, բոլոր դեպքերում թուրքական աշխարհի միջոցով Իրանի խնդիրները լուծի, մասնատի, ապագայում ՌԴ մասնատման հարցը կարող է լինել։
Կարծում եմ՝ հակամարտությունը այստեղ է տեղափոխվել և տարածաշրջանի համար պայքար է գնում։ Քանի որ բանակցությունները հիմա ԱՄՆ-ում են տեղի ունենում և ՌԴ-ն թուլացած է, պետք է ենթադրել, որ ԱՄՆ սցենարով է գնում խաղը։ Թե դա ինչի կբերի՝ ռուսները հեշությամբ լքեն տարածաշրջանը, թե ինչ որ քայլերի կդիմեն, կարող են նույնպես բախումներ լինեն, ինչ քայլեր կանի Իրանը, արդեն այստեղ դժվար է կանխատեսել, թե զարգացումներն ուր կտանեն»,- ասել է քաղաքագետը։
News.am-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի հարցը մեծ աշխարքաղաքական խնդիր է, որտեղ մեծ զարգացումներ են լինելու մոտակա տարիներին․ Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Պետք չէ հույսեր փայփայել դրսի ու ներսի հրաշքների վրա
- Ստեփան Դանիելյան. Ադրբեջանը նույնպես լուրջ վտանգի մեջ է
- Նենսի Փելոսիի այցի հիմնական նպատակը հայերի ձայներն են և դա բնական է, քաղաքականություն է. Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Եթե Հայաստանում լինեի, երեկ բարձրախոսով այս առաջարկը կանեի
- Ստեփան Դանիելյան. Իրանի «կարմիր գծերն» են ստուգում
- Ստեփան Դանիելյան. Ի հիշատակ Երրորդ Հանրապետության քաղաքական համակարգի
- Ստեփան Դանիելյան. Ներկայիս Հայաստանում գոյություն չունեն քաղաքական գործընթացներ
- Ստեփան Դանիելյան. Ինչու է նյարդայնանում Ալիևը Մինսկի խմբից և գոհ է Բրյուսելի միջնորդությունից
- Ստեփան Դանիելյան. Սա համարենք նոր պրոցեսի սկիզբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան