Ստոկհոլմը վերացրել է 2019թ-ից ի վեր Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի արտահանման էմբարգոն
Շվեդիայի Ազգային ռազմավարական արտադրանքի վերահսկողական տեսչությունը (ISP) հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ պաշտոնական Ստոկհոլմը վերացրել է 2019թ-ից ի վեր Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի արտահանման էմբարգոն:
Ermenihaber-ը գրում է, որ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ սա կապված է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայցի հետ: Աղբյուրը պնդում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար մասամբ կատարել է Թուրքիայի պահանջները:
Նաև նշվում է, որ արդեն իսկ շվեդական կողմը սկսել է որոշ արտադրանքների արտահանման թույլտվություններ տրամադրել, սակայն առայժմ հայտնի չէ, թե որ ընկերություններին:
Ըստ տեղեկատվության՝ առաջիկայում Շվեդիայից Թուրքիա է մեկնելու պատվիրակություն՝ քննարկումներ անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել էր աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան