Գեղամ Մանուկյան. Ներքին թշնամին «հարձակվել է» արդեն Տավուշի ուղղությամբ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ահազանգում է՝ Տավուշում հարձակման է անցել «ներքին թշնամին»։ Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է.
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!! ներքին թշնամին «հարձակվել է» արդեն Տավուշի ուղղությամբ, բայց այս անգամ թիկունքից։ Հարձակումն արդեն մի քանի օր է շարունակվում է։
Տավուշի Բերդ խոշորացված համայնքում, ասել է թե՝ ամենավտանգված հատվածում թշնամական արշավն արդեն մի քանի օր է շարունակվում է նիկոլական հորդայի կողմից, քանի որ նրանք պարտվել են ընտրություններում իրենց քննիչով, դատախազությամբ, դատարանով ամիսներ շարունակ գերեւարած, պատանդառված Հարություն Մանուչարյանին։ Նիկոլական թուրքը պարտվել է չզիջող, խրոխտ տավուշցուն։ Բայց թուրքի պես է պահում նիկոլն ու իր իշխանությունը ու դավադիր է գործում։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալել են Բերդի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։ Չեն կարողանում կուլ տալ, որ բանտից մարդ կարող է այնքան ազատ լինի, որ հաղթի թշնամի իշխանությանը։
Արդեն չորրորդ կալանավորվածն է Տավուշում։ Մինչ այդ՝ համայնքի ղեկավար, Բերդի աշխատակազմի ղեկավար։ Սուտ մատնություններ։ Դանոսներ։ Լավ, այսքան արյուն, բեռ, պատիժ, մեղք, մահ։ Ինչպե՞ս է կարողանում իր ուսերին շալակել։ Նիկոլը դեռ գրողի ծոցը։ Նա արդեն կորսված անմեղսունակ է։ Վերջն է եկել։ Բա մյուսները՞։ Ոստիկանապետ, քննչականի ինչ որ քննիչ, դատավոր, դանոսչիկ։ Բա դրանք հետո պետք է մեր երկրու՞մ ապրելու։ Հարություն Մանուչարյանինին ամեն անգամ Արմավիր քրեակատարողականում հանդիպելիս զարմացել եմ այդ տարիքի գործչի հանդարտության վրա։
Գիտեմ, մյուսներն էլ սա կանցակացնեն։ Բայց կարեւորը՝ թուրքին, թշնամուն Տավուշից, մեր Հայաստան աշխարհից արագ հեռացնելու հրամայականն է։ ՈՒ անելու ենք։ Թուրքը, թշնամին, դավադիրը, հայրենադավը տեղ չունեն մեր կողքին։ Չենք մոռանում, որ Շամշադինում երբեք թուրք չի կարողացել ապրել...»։
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր՝ հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցակացված ՏԻՄ համամասնական ընտրություններին հետևած զարգացումները Վեդի, Փարաքար, Վարդենիս, Վանաձոր համայնքներում՝ Փաշինյանի ղեկավարած ուժը չի հաշտվելու ընտրություններում տարած պարտության հետ, գործադրելու է ամեն միջոց, ճնշում այդ համայնքներում իշխանության հասնելու համար։
Նախ ՔՊ-ից դիմումներ էին ներկայացվել ընտրատարածքային հանձնաժողովներ՝ պահանջելով վերահաշվարկ իրականացնել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ու Տավուշի մարզի Բերդ համայնքի ընտրատեղամասերում։ Սակայն վերահաշվարկից հետո քվեարկության արդյունքերի էական փոփոխություններ չեն արձանագրվել։
Բերդ համայնքում հաղթանակ է տարել «Զորավոր համայնք» դաշինքը (ընտրացուցակը գլխավորում է Հարություն Մանուչարյանը) ստանալով 5 685 քվե, ՔՊ-ն ստացել է 4 298 քվե, «Արժանապատիվ սերունդ»-ը՝ 1 097 քվե։
ՔՊ-ն պարտություն է կրել նաև Անի, Տաշիր, Չարենցավան, Ալավերդի, Քաջարան համայնքներում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում։
Հարակից հրապարակումներ`
- Վերահաշվարկվել են թվով 53 տեղամասերի քվեարկության արդյունքները,էական փոփոխություններ չեն արձանագրվել․ ԿԸՀ
- Վերահաշվարկից հետո քվեարկության արդյունքերի էական փոփոխություններ չեն արձանագրվել․ ԿԸՀ
- ՔՊ-ն պահանջում է Չարենցավան ու Բերդ համայնքներում վերահաշվարկ իրականացնել
- 19 տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու դիմումներ են ներկայացվել ԿԸՀ
- ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները
- Ինձ մոտ, բացի ճնշման սրացումներից, լուրջ այլ խնդիրներ ի հայտ չեն եկել և այժմ ինքնազգացողությունս լավ է․ Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյան. Իրենց լկտի պահողներին խորհուրդ է տրվում սնվել, քայլել, հանգստանալ
- Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք
- «Ապրելու երկիր». Հաստատակամ ենք, տեր կանգնել Փարաքար համայնքի բնակիչների օրինական պահանջներին