Այս պահին նպատակահարմար չէ նմանատիպ որևէ հարց քննարկել. Անդրանիկ Քոչարյանը` ՀԱՊԿ֊ից դուրս գալու մասին
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ իր աշխատասենյակում հյուրընկալել է մի խումբ հասարակական, քաղաքական գործիչների։ Հանդիպումից առաջ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը լրագրողներին ասել է. «Քաղաքացիական նախաձեռնություն է՝ ՀԱՊԿ-ից դուրս, այդ խորհրդակցությունն է լինելու պաշտպանության հանձնաժողովում։ ՀԱՊԿ-ից դուրս գալու նախաձեռնող ենք մենք։ Մենք խնդրել ենք հանդիպում և հրավերը ստացել ենք»։
Հանդիպումից հետո լրագրողի հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ ի՞նչ քննարկում էր, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ի՞նչ ՀԱՊԿ։ Զրուցում էինք մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ»։
Լրագրողի դիտարկմանը, որը քիչ առաջ Արշակյանն ասել էր՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկում է, և հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հարցեր քննարկվո՞ւմ էին, նախ Արշակյանը պատասխանեց. «Դա քննարկել ենք»։
Ապա Անդրանիկ Քոչարյանն արագ արձագանքեց. «Չէ, չէ, մենք խոսել ենք ընդհանուր անվտանգային խնդիրների մասին։ Հասարակությունն էլ է խոսում, հասարակության ներկայացուցիչներն են, հասարակական գործիչներ, կուսակցություններ։ Ամեն ինչի մասին զրուցել ենք, բա չզրուցե՞նք։
Ասել են, որ հասարակության մեջ նման քննարկում կա, մենք ասել ենք պատճառները որտեղ են։ Երեկ ՀԱՊԿ-ի հետ կապված ինձ հարց են տվել, ես էլ ասել եմ հակիճ՝ այս պահին նպատակահարմար չէ նմանատիպ որևէ հարց քննարկել»։
Տեսանյութը՝ «MediaHub-ի։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը խոսել է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորության մասին
- Զասը Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ առաքելության նախնական արդյունքները
- Արման Ղուկասյան. ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու օրակարգն արհեստական է
- Ռոբերտ Քոչարյան. ՀԱՊԿ-ից դուրս գալը ևս մեկ հիմարություն կլինի
- Դավիթ Տոնոյան. ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար
- ՊՆ-ից ո՛չ հերքում են,ո՛չ էլ հաստատում ՝ Հայաստանը հրաժարվե՞լ է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան