Նիդեռլանդները հետ է կանչել «Թուրքական հոսք»-ի արտահանման լիցենզիան
Նիդեռլանդները հետ է կանչել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի օպերատորի արտահանման լիցենզիան, սակայն դա չի ազդի օպերատորի շահագործման վրա: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել էեն South Stream Transport B.V. նախագծային ընկերությունը ։
Ընկերությունը հիշեցրել է, որ 2022 թվականի ընթացքում Եվրամիությունը պարբերաբար լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել՝ ուղղված Ռուսաստանի վառելանյութերի, տեխնոլոգիաների և ծառայությունների արտահանումը սահմանափակելուն։
«2022 թվականի սեպտեմբերի 18-ի նոր պատժամիջոցների ներդրման արդյունքում «Թուրքական հոսք» ծովային գազատարի օպերատոր South Stream Transport B.V.-ի արտահանման լիցենզիան վաղաժամկետ չեղարկվել է, քանի որ դրանով ռուսական գազը Սև ծովով տեղափոխվում է Թուրքիայի սպառողներինև եվրոպական երկրները,»,-ասվում է մամուլում։
Նիդեռլանդների իշխանությունները այդ մասին պաշտոնական ծանուցում են ուղարկել թուրքական կողմին՝ հղում կատարել ով ԵՄ կանոնակարգ 833/2014 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին (փոոխված, ներառյալ նոր պատժամիջոցների սահմանափակումները): Այս դրույթներն արգելում են ապրանքների և ծառայությունների, մասնավորապես՝ տեխնիկական օգնության և ծառայությունների մատակարարումը Ռուսաստանին, ներառյալ նրա բացառիկ տնտեսական գոտին և աշխարհամասային շելֆ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22%-ով
- Շվեդիայում հայտնաբերվել է«Հյուսիսային հոսքերից» գազի չորրորդ արտահոսքը
- «Հյուսիսային հոսք» -ում գազի արտահոսքի հետաքննությունը հանձնվել է Շվեդիայի անվտանգության ծառայությանը
- Բորելը «Հյուսիսային հոսքի» վնասվածքը կապեց կանխամտածված գործողությունների հետ
- Եվրամիության առնվազն 10 երկիր դեմ է ՌԴ-ից ներմուծվող գազի գնի «վերին շեմի» սահմանելուն
- Նորվեգիան Ուկրաինային 205 մլն եվրո կհատկացնի գազի գնման համար