Թշնամու ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված Նշան Պետրոսյանը Եղեգնավան գյուղից է
Արարատի մարզի Եղեգնավան բնակավայրի ֆեյսբուքյան էջում գրված է․
«Հարգելի համագյուղացիներ, սրտի կսկիծով և խորը ցավով հայտնում ենք, որ 2022 թ.-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների խախտման և ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանական մարտերում հերոսաբար զոհվել է ժամկետային զինծառայող Նշան Լենդրուշի Պետրոսյանը:
Ցավակցում և վշտակցում ենք Նշանի անդառնալի կորուստը և մեր զորակցությունն ենք հայտնում նրա ծնողներին, հարազատներին և մտերիմներին։
Հոգեհանգիստը տեղի կունենա 01.10.2022 թ.-ին, ժամը 18:00-ին, Եղեգնավանի մշակույթի տանը: Հուղարկավորությունը տեղի կունենա 02.10.2022 թ.-ին, ժամը՝ 13:00-ին, նույն վայրից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան