Արցախի օկուպացված տարածքներում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է վիրավորվել
Ադրբեջանի երկու քաղաքացիներ ծանր վիրավորվել են Վարանդայի մոտ ականի պայթյունի հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հայտնել է Trend լրատվական գործակալությունը։
«Ռաֆայել Բայրամովը և Նիջաթ Ջաբբարովը պայթեցվել են ականի վրա։ Արդյունքում երկու տուժածները ոտքի վնասվածքներով հոսպիտալացվել են շրջանային հիվանդանոց»,-գրում է ադրբեջանական պարբերականը
Ուրբաթ օրը Վարանդայի մոտ ևս երկու տղամարդ պայթեցվել էին ականի վրա։ Շրջանային Ադրբեջանի դատախազության տվյալներով՝ երկուսն էլ տեղում մահացել են։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի կողմից օկուպացված Վարանդայում ականի վրա երեք ադրբեջանցի է պայթել
- Օկուպացված Վարանդայում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
- Վարանդայի շրջանում իրականացված որոնումներն այսօր արդյունք չեն տվել