ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Բադեյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել (Արայիկ) Բադեյանը:
«Ցավով տեղեկացնում եմ, որ կյանքից հեռացել է հայրս՝ Մանվել Բադեյանը։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18:00-ից:
Հուղարկավորությունը՝ ամսի 2- ին, ժամը 12:00 Խաղաղ Դոնի 2/ 14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում»,- գրել է Արմինե Բադեյանը։
Մանվել Բադեյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Գավառում։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետ, մաթեմատիկոսի որակավորումը։ 1979 թվականին եղել է ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման Գիտահետազոտական ինստիտուտում եղել է գիտաշխատող։ 1980-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին Երևանի լուսատեխնիկական գործարանում աշխատել է տնտեսագետ։ 1982-1984 թվականներին սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում։ 1984-1992 թվականներին ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս։
1992-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ։
2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան