Տոկաևի սպանությունը ծրագրած ղազախին 17 տարվա ազատազրկում է սպառնում
Աստանայի քրեական գործերով մասնագիտացված միջշրջանային դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դեմ մահափորձի նախապատրաստման մեջ կասկածվողին։ Այդ մասին հայտնում է «Վլաստ»-ը՝ դատարանի մամուլի ծառայությանը հղումով։
Դատարանը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել միանգամից մի քանի հանցանքների մեջ՝ դավաճանություն (աշխատել է օտարերկրյա հետախուզության համար), զենքի տեղափոխում ԵԱՏՄ սահմանը, ոտնձգություն կատարել նախագահի կյանքի վրա, ահաբեկչական գործողության նախապատրաստում, թմրամիջոցների ապօրինի ձեռք բերում և պահում։
Հանցագործի անունը, որը կալանավորվել է 2022 թվականի մարտին, դատարանը չի հրապարակել՝ նշելով նրա ազգանվան միայն առաջին տառը՝ «Ա»։
Հարակից հրապարակումներ`
- Տոկաևը Ղազախստանի մայրաքաղաքին վերադարձրեց «Աստանա» անունը
- Տոկաևի Թուրքիա կատարած այցից հետո մի քանի համաձայնագրեր են ստորագրվելու
- Տոկաև. Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունը կավարտվի մոտ ապագայում, դրանով կավարտվի նաև ՀԱՊԿ առաքելությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա